• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Հուլիս, 2025
Ուրբաթ 19:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:10, 30 Հունիս 2023

Նիդերլանդներում կարգելվի կին ոստիկաններին գլխաշոր կրել

Նիդերլանդներում կարգելվի կին ոստիկաններին գլխաշոր կրել

Նիդերլանդների արդարադատության և անվտանգության  նախարար Դիլան  Յեշիլգյոզը, ով, ըստ թուրքական լրատվամիջոցների, ունի հակաթուրքական հայացքներ, նոր որոշում  է կայացրել, համաձայն որի՝ կին ոստիկաններին կարգելվի կրել գլխաշոր։

Յեշիլգյոզը մասնավորապես նշել է․ «Մենք ցույց ենք տալիս ոստիկանական համազգեստի անաչառությունը։ Ոստիկաններն այն անձինք են, որոնք ներկայացնում են կառավարությունը հատուկ առաքելությամբ։ Իսկ ուշադրություն գրավող կրոնական կամ քաղաքական խորհրդանիշները չեն պահպանում նրանց համազգեստի չեզոքությունը»։

Նա  հավելեց, որ նոր համազգեստը պետք է կրեն նաև քաղաքապետարանների հետ առնչվող հատուկ քննչական ծառայողները։

Հիշեցնենք, որ Դիլան Յեշիլգյոզը Յուջել Յեշիլգյոզի դուստրն է և այն 5 պատգամավորներից մեկը, ով 2018-ին Նիդերլանդներում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

2017-ին Նիդերլանդներում Մարդու Իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում էր կայացրել, որ ոստիկանությունը խտրականություն էր դրսևորել կին ծառայողներից մեկի նկատմամբ ՝ թուլյ չտալով համազգեստի հետ գլխաշոր կրել։ Յեշիլգյոզը այդ դիրքորոշումը որակել էր որպես «անաչառությունը ապահովելու հարցում խարանիչ և անարդյունավետ»։ Իսկ ավելի վաղ էլ նա պաշտպանել էր թուրքերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու ազատության անհրաժեշտությունը։

Աղբյուր`    turkiyegazetesi.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման
13:19, 17 հուլ
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են
13:52, 16 հուլ
Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ
12:14, 11 հուլ
Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի
Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Իսրայելում մտահոգված են, որ թուրքական նոր հրթիռները կարող են հասնել Իսրայելի բոլոր քաղաքներ
Իսրայելում մտահոգված են, որ թուրքական նոր հրթիռները կարող են հասնել Իսրայելի բոլոր քաղաքներ

Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։

2100-ին Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել մինչև 25 միլիոնի
2100-ին Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել մինչև 25 միլիոնի

Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:

ԱՄՆ Կոնգրեսում կոչ են անում պահպանել Թուրքիայի դեմ «CAATSA» պատժամիջոցները
ԱՄՆ Կոնգրեսում կոչ են անում պահպանել Թուրքիայի դեմ «CAATSA» պատժամիջոցները

Պատժամիջոցների վերացումը Թուրքիային թույլ կտա F-35 կարծանիչներ ձեռք բերել:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}