Ռազմական15:58, 29 Հունիս 2023
Հունական մամուլ․ «ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռների հարցում փորձում է բալանս պահել Թուրքիայի և Հունաստանի միջև

Հունական «Kathimerini» թերթըն անդրադարձել է ԱՄՆ-ի F-35 կործանիչների վաճառքի հետաձգմանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն դադարեցրել է 2022-ի հունիսին Հունաստանի F-35 կործանիչներ գնելու ցանկությանը ընթացք տալուն, որպեսզի անհանգստություն չպատճառի Թուրքիային։
Թերթը նշել է․ «Աթենքին կործանիչների վաճառքի հաստատումը կլինի հուլիսի 11-12 Վիլնյուսում կայնալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Վաշինգտոնում գերակշռող կարծիք կա, որ եթե Հունաստանը մեկ քայլ առաջ լինի ռազմական ինքնաթիռների հարցում, ապա դա կարող է վտանգի տակ դնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հաշվի է առնվում Թուրքիայի արձագանքը»։
Նաև նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Աթենքին տրվող պատասխանի ուշացումը տպավորություն է ստեղծում, թե փորձում են պահպանել Թուրքիայի և Հունաստանի միջև հավասարակշռությունը, մինչդեռ ԱՄՆ-ում բոլորն են ընդունում, որ այդ հավասարակշռությունը երկար ժամանակ է, ինչ խախտվել է (հօգուտ Աթենքի)։
Ըստ թերթի հաղորդած տեղեկությունների՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անցյալ տարի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Սպիտակ տունը տվել էր իր համաձայնությունը F-35-ի վաճառքի համար։ Իսկ Աթենքն առաջին փուլում ցանկացել է գնել 20 ինքնաթիռ 3մլրդ եվրոյով։ Եթե վաճառքը հաստատվի, ապա առաջին առաքումը նախատեսվում է կատարել 2028-ին։
Սակայն ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով F-35 ծրագրից Թուրքիայի հեռացումով Հունաստանի առքի գործընթացում ընդհատումներ են լինում, իսկ Թուրքիան էլ չի հանում իր վետոն Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |