Քաղաքական15:13, 14 Հունիս 2023
Էրդողան. «Զանգեզուրի միջանցքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում խոսել է Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան գործընթացներից, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքից, և Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցից:
«Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի առաջընթացն էապես նպաստելու է Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը։ Տեսնում ենք, որ այդքան տառապանքից հետո մեր տարածաշրջանում բացվում է խաղաղության դուռը։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը պատասխանատվությամբ գործեն, որպեսզի չկորսվի այս հնարավորությունը»։
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկարա կատարած այցի մասին՝ Էրդողանն ընդգծել է․ «Հատկապես Փաշինյանի կողմից մեր հրավերի ընդունումը կարևոր քայլ էր։ Այսինքն, այս կետում Փաշինյանը բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, իր երկրի ընդդիմադիր ընկալումներն էլ հաղթահարելով, ընդունեց մեր այդ հրավերը։ Վարչապետ Փաշինյանի հետ այդ արարողությանը միայն ոտքի վրա կարողացանք զրուցել։ Ոտքի վրա զրույցի ընթացքում մեր շնորհակալությունը հայտնեցինք մեր այդ հրավերն ընդունելու համար»։
Իսկ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի ղեկավարն ասել է հետևյալը.
«Դա Հայաստանի հետ կապված հարց չէ։ Զանգեզուրի միջանցքն Իրանի հետ կապված հարց է։ Այսինքն երկու երկիր, որոնց ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մուսուլման է։ Այստեղ թե՛ Ադրբեջանին և թե՛ մեզ տխրեցնում է, որ Իրանն այդպիսի դիրքորոշում ունի։ Իրականում նրանց էլ պետք է տխրեցնի։ Բացի այդ, այստեղ յուրաքանչյուր վագոնի համար գանձվող վճարները և այլն, ցավոք, շատ-շատ բարձր են։ Հուսով եմ, որ այս դժվարությունն էլ ամենակարճ ժամկետում կհաղթահարենք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |