• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 01:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:14, 02 Հունիս 2023

Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ը ուզում է լքել այդ երկիրը

Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ը ուզում է լքել այդ երկիրը

Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում 1997-2012թթ. ծնվածների տարիքային խումբը):

Այսպես 18-25 տարեկանների շրջանում անկացված հարցմանը մասնակցել է 2.140 երիտասարդ: Ուսումնասիրությունը վերաբերել է Թուրքիայում բնակվող երիտասարդների տեսակետներին` կապված քաղաքականության, տնտեսական վիճակի և արտագաղթի հետ:

Ըստ հարցման արդյունքների՝ երիտասարդների շուրջ 63%-ը նշել է, որ  հնարավորության դեպքում մշտական բնակության նպատակով կտեղափոխվի արտերկիր, իսկ 37%-ը՝ կմնա երկրում:

Արտերկրում մշտական բնակություն հաստատել ցանկացող երիտասարդներն իրենց տեղափոխման ցանկությունը բացատրել են տարբեր կերպ:

Նրանց 47.8%-ը, նշել է, որ ցանկանում է բարելավել կեցության պայմանները, 20.7%-ը՝ ավելի շատ ազատ լինել, 16.8%-ը պատճառաբանել է, որ Թուրքիայում իրենք իրենց անվտանգ չեն զգում, իսկ 14.7%-ը՝ որ Թուրքիայում աշխատանք չեն գտնում, իսկ արտերկրում ավելի հեշտ կկարողանան գտնել այն:

Հարցման համաձայն՝ մասնակիցներն ամենից շատ նախընտրում են տեղափոխվել Գերմանիա, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա:

Նշենք, որ նաև հարցված երիտասարդների շուրջ 99%-ը կարծում է, որ Թուրքիայում խնդիրները բազմաթիվ են և դրանք ուղիղ ազդեցություն ունեն իրենց կյանքի որակի վրա:

Մեծամասնության կարծիքով այդ խնդիրներն առավել տեսանելի են տենտեսության, կրթության, մարդու իրավունքների և պետական կառավարման ոլորտում:

Հարցման մասնակիցները դժգոհություն են հայտնել փախստականների նկատմամբ վարած քաղաքականությունից:

Նրանց 91.4%-ի նշել է, որ Թուրքիայում չափից շատ փախստական կա և դա իրենց անհանգստություն է պատճառում, 90.1%-ը համոզված է, որ փախստականները ձևախեղում են երկրի բնակչության կառուցվածքը, իսկ  80.8%-ի կարծիքով՝ փախստականները սպառնալինք են ներկայացնում երկրի ապագայի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլ քաղաքի Յեդիթեփե Համալսարանի Սոցիլոգիայի բաժնի դեկան, դոկտոր պրոֆեսոր, սոցիոլոգ  Դեմեթ Լյուկուսլուն էր խոսել  երիտասարդների շրջանում սոցիալական դժգոհությունների մասին, ում խոսքով՝ ԱԶԿ-ի 21 տարվա ընթացքում երկրում ամենաշատը տւժել էին երիտասարդները:

Իսկ թուրքական «Habitat» և «Infakto RW» հետազոտական ընկերությունների կողմից կատարված հարցման համաձայն՝ պարզ էր դարձել, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ երիտասարդների շրջանում կյանքի գոհունակություն ունեցողները կազմում են 47.9%: 

Աղբյուր`    Artigercek.com.

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
10:39, 20 օգոս
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
15:29, 19 օգոս
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
13:29, 19 օգոս
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}