Միջազգային14:31, 24 Մայիս 2023
ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը արգելափակելու մեջ Շվեդիան մեղադրել է Թուրքիային

Թուրքական կողմը բուռն է արձագանքել շվեդական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որտեղ Թուրքիան ներկայացվում է որպես Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը խոչընդոտող հիմնական ուժ:
Շվեդական մամուլում հրապարկված մի հոդվածում Թուրքիան բնութագրվել է նաև որպես ՆԱՏՕ-ի համար ներքին սպառնալիք, որը այս կարևոր փուլում Հունգարիայի հետ միասին խոչընդոտում է Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Շվեդիայի հիմնավորված փաստարկները թուրքական կողմը փորձում է ներկայացնել որպես անհիմն մեղադրանքներ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո մասնավորապես օրակարգ բերվեց սկանդինավյան երկրների, այդ թվում՝ Շվեդիայի ՆԱՏՕ-ին արագացված կերպով անդամակցելու հարցը: Սակայն Թուրքիայի և Շվեդիայի միջև առկա որոշակի խնդիրների պատճառով Թուրքիան խոչընդոտեց Շվեդիայի անդամակցությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |