Քաղաքական11:57, 23 Մայիս 2023
Քըլըչդարօղլուն ընտրությունների 1-ին փուլին չմասնակցած 8 մլն քաղաքացիներին կոչ է անում մասնակցել 2-րդ փուլին
Թուրքական իշխանամերձ լրատվամիջոցները, անդրադառնալով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսացկության (ԺՀԿ-CHP) անդամների կողմից հնչող տարբեր խոսքերին, նշել են, որ նրանք չեն համակերպվում տեղի ունեցածի հետ:
Խոսքը վերաբերում է մայիսի 22-ին «Նախնի» դաշինքի առաջնորդ Սինան Օղանի այն հայտարարությանը, ըստ որի՝ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Օղանը որոշել է աջակցել «Ժողովուրդ» դաշինքի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Սինան Օղանի հայտարարությանը հաջորդել է ԺՀԿ երիտասարդական թևի հայտարարությունը։
«Մենք մեր սեփական շահերի համար, կռվելու ենք երկիրը վաճառողների դեմ»։
Իսկ Էրդողանի հիմնական մրցակից, «Ազգ» դաշինքի առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի Twitter-ի հրապարակման մեջ տեղ են գտել հետևյալ խոսքերը. «Մենք գալիս ենք փրկելու այս երկիրը ահաբեկչություներից և փախստականներից: Սա մի քվեարկություն է, որտեղ արդեն ոչ մեկ, ոչ մեկին խորամանկել չի կարողանալու: Ես կոչ եմ անում մասնակցել քվեարկությանը մեր 8 մլն այն հայրենակիցներին և բոլոր այն երիտասարդներին, ովքեր չէին եկել քվեարկության»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ազգայնական «Նախնի» դաշինքի միասնական թեկնածու Սինան Օղանը հավաքել էր քվեների 5.17%-ը, իշխանական «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր քվեների 49.52%-ը, իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը:
Այսպիսով մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների 2-րդ փուլում Սինան Օղանի կողմնակիցների քվեները որոշիչ դեր կարող էին ունենալ նախագահի ընտրության հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |