Քաղաքական13:29, 18 Մայիս 2023
The Guardian․ «Արդյո՞ք կավարտվի Էրդողանի քաղաքական կարիերան»

Արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Թուրքիայի նախագահական ընտրությունները։
Բրիտանական «The Guardian» պարբերականը այս շաբաթ գրել էր․ «Արդյո՞ք կգա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական երկար կարիերայի ավարտը»։ Իսկ որոշ ժամանակ անց վերանայել էր իր դիտարկումը՝ գրելով. «Պարզ դարձավ, որ Թուրքիայի նախագահի քաղաքական կարիերայի ավարտի վերաբերյալ կանխատեսումները մեծամասնության մոտ սխալ են ընկալվել։ Ընտրության առաջին փուլում Էրդողանի (49.40%) և իր մրցակից Քըլըչդարօղլուի (44.96%) տարբերությունը այդքան էլ մեծ չէր։ Այնուամենայնիվ Քըլըչդարօղլուի ուշագրավ վերադարձից ցուցանիշները հուշում են, որ Էրդողանը հետագայում կերկարաձգի իր 20-ամյա իշխանությունը Թուրքիայում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Մայիսի 28-ին սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ առաջադրված թեկնածուներից ոչ մեկին՝ ոչ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ոչ էլ Քեմալ Քըլըչդարօղլուին մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում չի հաջողվել հավաքել քվեների ի 50%+1-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։

Թուրքիայի նախագահը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ:

Մայիսի 12-ին Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Օմեր Չելիք. «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |