Քաղաքական15:39, 17 Մայիս 2023
Ֆրանսիական հայտնի ամսագիրը հրապարակել է Էրդողանի ծաղրանկարը
Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը իր շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, ինչը մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։ Բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից արձագանքող գրառումներ են արել Twitter-ում։
Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է ֆրանսիական Fransız «Charlie Hebdo» ամսագրի հրապարակած ծաղրանկարին՝ «Մինչ լաթի կտորները խելքը կորցրել են․․․ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Վատությունը երբեմն այսպիսինն է։ Լավերին ճանապարհ է ցույց տալիս։ Մ՛ի անհանգստացեք, «Charlie Hebdo»։ Մեր ազգը ձեզ ավելի բարձր ձայնով, ամենալավ պատասխանը կտա մայիսի 28-ին»։
Ծաղրանկարին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, նշելով որ՝ «Charlie Hebdo» ամսագիրը, Էրդողանին թիրախավորող «անմարդկային ծաղրանկար է հրապարակել ու ևս մեկ անգամ աշխարհին ապացուցել, թե որքան զզվելի է»։
Ի հավելումն իր խոսքերի՝ Ալթունը գրել է. «Կարծես թե մայիսի 14-ին կայացած ընտրություններում մեր նախագահի մեծ հաջողությունը ստիպեց այս անպատիվներին կորցնել իրենց քունը, ցրել հիվանդագին տրամադրությունը և փսխել ատելություն։ Ինչ էլ անեք չեք, կարող վախեցնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մեզ չեք կարող շեղել ճիշտ ճանապարհից։ Խստորեն դատապարտում ենք այս անբարոյականությունը և խղճահարությամբ նայում նրանց, մինչ նրանք պայքարում են հուսահատության դեմ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |