Հասարակական14:54, 14 Մայիս 2023
Թուրքիայում ինչպե՞ս են կազմակերպվել ընտրությունները երկրաշարժից տուժած վայրերում

Թուրքիայում այս տարվա փետրվար ամսին տեղի ունեցած հուժկու երկրաշարժից տուժած շրջաններում ընտրություններն անցկացվում են այն դպրոցներում, որոնք համեմատաբար քիչ են վնաս կրել։ Լիովին վնասված այն դպրոցների բակերում, որոնք նախորդ ընտրություններում եղել են ընտրատարածքներ, տեղադրվել են հատուկ տնակներ քվեարկության համար։
Շուրջ 133 հազար ընտրող երկրաշարժից հետո գրանցման հասցեն փոխել է և քվեարկելու է այն նահանգում, որտեղ այժմ գրանցված է։
Քահրամանմարաշում (Մարաշ) 753 հազար 287 ընտրողի համար բացվել է 2 հազար 405 քվեատուփ։ Հաթայում (Ալեքսանդրետ) 1 միլիոն 65 հազար 40 ընտրողի համար բացվել է 3 հազար 152 քվեատուփ։ Օսմանիեում ընտրողների թիվը 385 հազար 998 է, Ադանայում՝ 1 միլիոն 612 հազար 781, Մալաթիայում՝ 530 հազար 667, Գազիանթեփում (Այնթապ)՝ 1 միլիոն 358․000 ընտրող։
Թուրքիայում մայիսի 14-ին՝ առավոտյան ժամը 08.00-ին, մեկնարկել են 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ Քվեարկության գործընթացն ավարտվելու է ժամը 17։00-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |