Քաղաքական19:14, 14 Մայիս 2023
Թուրքիայում քվեարկությունն ավարտվել է, մեկնարկել է ձայների հաշվման գործընթացը

Թուրքիայում ժամը 17։00-ին ավարտվել է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ Ընտրատեղամասերը փակվել են, ընթանում է քվեների հաշվման գործընթացը։
«Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը քվեարկել էր Ստամբուլում, ժամանել է Անկարա։ Նա արդյունքներին հետևելու է Անկարայից։
Էրդողանը Twitter-ում գրել է․ «Այժմ, ինչպես միշտ, քվեատուփերին տեր կանգնելու ժամանակն է։ Քանի դեռ արդյունքները վերջնական չեն հստակեցվել, շարունակում ենք պաշտպանել մեր ազգի կամքը...»։
Değerli dava ve yol arkadaşlarım...
— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) May 14, 2023
Oy verme işlemi ülkemiz genelinde, hamdolsun, demokrasimize yakışır bir şekilde tamamlandı. Şimdi, her zaman olduğu gibi sandıklara sıkı sıkıya sahip çıkma vakti. Sonuçlar kesinleşinceye kadar milletimizin iradesini korumaya devam!..
Անկարայում գտնվող «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ժամանել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) կենտրոնական գրասենյակ։ Նա ճանապարհին լուսանկարվել է անցորդների հետ՝ ասելով․ «Ամեն ինչ շատ լավ է լինելու»։
Քըլըչդարօղլուն Twitter-ում գրել է․ «Մինչև չհանձնվի վերջին քվեատուփի ստորագրված արձանագրությունը, ինչ էլ լինի, մի՛ հեռացեք քվեատուփի մոտից։ Ձեր վճռականությունից է կախված ժողովրդի կամքի լիարժեք ու ճիշտ դրսևորումը»։
Demokrasi kahramanlarımıza seslenmek istiyorum. İmzalı son sandık tutanağı teslim edilene kadar, ne olursa olsun asla sandıkların başından ayrılmayın. Millet iradesinin tam ve doğru biçimde tecelli etmesi sizin kararlılığınıza bağlı. Göreceksiniz, yorgunluğunuza değecek. ????????
— Kemal Kılıçdaroğlu (@kilicdarogluk) May 14, 2023
«Ազգ» դաշինքի անդամ «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընտրողներին, կոչ է արել տեր կանգնել իրենց քվեներին և հետևել քվեների հաշվման գործընթացին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։
Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:
Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։
Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։
Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |