Հարցազրույց21:13, 13 Մայիս 2023
Թուրք պրոֆեսոր․ «Ընտրություններում ով էլ հաղթի, հայ-թուրքական հարաբերությունները ստորադասվելու են թուրք-ադրբեջանականին»

ԱՄՆ-ի Յուտայի համալսարանի թուրք պրոֆեսոր Հաքան Յավուզը մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների թեմայով Ermenihaber.am-ի կազմակերպած վեբինարի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին՝ կախված ընտրությունների արդյունքից։
Ի պատասխան Ermenihaber.am-ի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանի հնչեցրած հարցի՝ պրոֆեսորը Յավուզը նշել է․
«Ըստ իս՝ էական որևէ փոփոխություն չի լինի, սակայն ձայնի տոնայնությունը կփոխվի, որոշակի նրբություններում կլինեն փոփոխություններ։ Գլխավոր կմախքը, սակայն, կմնա նույնը։ Հնարավոր է, որ մարդկային զգացմունքների գործոնն առաջին պլան մղվի, եթե Քըլըչդարօղլուն հաղթի։ Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի բացումն էլ կարևոր է»։
Թուրք պրոֆեսորը տնտեսական կարևոր նշանակություն է վերագրում հայ-թուրքական միջպետական սահմանի բացմանը։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի արևելյան նահանգներն էլ կարող են դրանից զգալիորեն օգտվել։
«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, պետք է անկեղծ լինենք և ինքներս մեզ չխաբենք։ Թուրքիայում ով էլ գա իշխանության, նույնիսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), հայ-թուրքական հարաբերություննը միշտ ստորադասվելու են Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին։
Դե իսկ Իլհամ Ալիևը սխալ քայլ արեց, երբ նախընտրական շրջանում եկավ Էրդողանի կողքին կանգնեց։ Ալիևն էլ, Պուտինն էլ շատ կապված են Էրդողանի հետ։ Իհարկե, Ալիևը ռացիոնալ քաղաքական գործիչ է և իր համար դժվար չէ գույն փոխելը, բայց Ադրբեջանի տեսանկյունից, եթե Էրդողանը պարտվի, կարծում եմ իրենց համար լավ չի լինի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Ջևդեթ Յըլմազ. «Միջանցքի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |