Տարածաշրջան11:32, 11 Մայիս 2023
Չավուշօղլուն պատմել է մոսկովյան հանդիպման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումից հետո վերադարձել է Թուրքիա։ Անթալիայի օդանավակայանում նա մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել։
Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած երկկողմ հանդիպումից՝ Չավուշօղլուն նշել է․ «Սիրիայի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակումից հետո քննարկել ենք մեր օրակարգում առկա երկկողմ հարցերը։
Տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին էլ մտքեր փոխանակեցինք։ Հատկապես քննարկեցինք Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այսօրվա հանդիպմանը ևս քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ հատկապես Ադրբեջան-Հայաստան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները, և անշուշտ կարևոր մի հարց ևս՝ Ստամբուլի հացահատիկի համաձայնագիրը»։
Անդրադառնալով Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանի հետ ունեցած երկկողմ հանդիպմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրք-իրանական հարաբերություններից բացի քննարկել են նաև ռեգիոնալ հարցեր։ Հատկապես Կովկասում տեղի ունեցող զարգացումները, Ադրբեջան-Իրան հարաբերությունները և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև սկսված կարգավորման գործընթացը։
«Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև ԱՄՆ-ԵՄ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ վերջին զարգացումները»,- եզրափակել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |