Տարածաշրջան15:48, 04 Մայիս 2023
2023-ի առաջին քառորդում ռուս զբոսաշրջիկներն ամենաշատն այցելել են Թուրքիա

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հրապարակել է 2023-ի առաջին քառորդում Ռուսաստանից դեպի արտերկիր ուղևորությունների տվյալները:
Ըստ այդմ՝ իրականացվել է 4 մլն 896 հազար 249 ուղևորություն, որը 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 26.6%-ով ավել է, իսկ COVID-19 համաճարակին նախորդած 2019-ի առաջին քարորդի համեմատ 41,6%-ով ավելի քիչ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ 2023-ի առաջին քառորդում ռուս զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղությունը եղել է Թուրքիան:
Այդ ընթացքում Ռուսաստանից դեպի Թուրքիա իրականացվել է 772 հազար 681 ճամփորդություն: Վերոնշյալ տվյալների համաձայն՝ 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 26,7% աճ, իսկ 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 142% աճ:
2023-ի առաջին քառորդում Թուրքիայից հետո ռուս զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի երկիրը եղել է Թայլանդը: Հունվար-մարտ ամիսների ընթացքում գրանցվել է 566 հազար 425 ռուս զբոսաշրջիկի մուտք Թայլանդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |