Տարածաշրջան13:28, 28 Ապրիլ 2023
Թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումն արագորեն չի լինի

Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումն արագորեն տեղի ունենալ չի կարող՝ հատկապես կապված այն խնդիրների հետ, որոնք պիտի լուծվեն տարաբնույթ հարթություններում:
«Al Arabiya»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Սիրիայում Թուրքիայի վերջին դեսպան Օմեր Օնհոնը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ձգտում է իր անվտանգությունն ապահովել, ինչպես նաև «անհրաժեշտ պայմաններ ստեղծել փախստականների անվտանգ վերադարձի համար»: Փոխարենը Դամասկոսը պահանջում է թուրքական զինված ուժերի դուրսբերումը Սիրիայից և դադարեցնել ընդդիմությանն աջակցելը:
«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման որոշակի առաջընթաց շուտով հնարավոր է, սակայն, կարծում եմ, վերջնական կարգավորման ականատես չենք լինի գոնե նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ» (Թուրքիայում ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին - խմբ.)։
Նախկին դեպսանը նաև անդրադարձել է պաշտոնական Դամասկոսի պահանջին՝ Սիրիայի տարածքից թուրքական զինված ուժերի դուրսբերմանը:
«Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հստակորեն նշել են, որ Անկարան ի վերջո դուրս կգա Սիրիայից, իսկ թուրքական բանակը երկրի հարավային սահմանները պաշտպանելու համար է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |