Իրավական10:45, 28 Ապրիլ 2023
Human Right Watch․ «Թուրք սահմանապահներն սպանում են սիրիացիներին»

«Human Right Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Թուրքիայի սահմանապահների կողմից Սիրիայի սահմանին կրակ է բացվել քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Նշվում է, որ Թուրքիա ներթափանցել ցանկացող փախստականներին տանջանքների են ենթարկում և ուժ կիրառում նրանց նկատմամբ։
«Թուրքական կառավարությունը պետք է հետաքննի սահմանապահներին, ովքեր պատասխանատու են մարդու մարդու իրավունքների պաշտպանության համար, ներառյալ ապօրինի սպանությունները, նրանց պատասխանատվության ենթարկի իրենց արարքների համար և դադարեցնի նրանց նկատմամբ շարունակական անպատժելիությունը»,- ասվում է «Human Right Watch»-ի զեկույցում։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) 2023-ի սկզբից արձանագրել է 11 զոհ և 20 վիրավոր, որոնք ևս հետևանք թուրք-սիրիական սահմանից արձակված կրակոցների։
Այնուհետև նշվում է, որ «Սահմանամերձ շրջաններում գործում են նաև ժանդարմերիայի կետեր, որոնք պատասխանատու են հասարակական կարգի պահպանման համար։ Խախտումների արձանագրման ընթացքում արձանագրված փաստերի մեծ մասը վերաբերում է Թուրքիայի զինված ուժերին, փոքր մասը՝ Ժանդարմերիայի ստորաբաժանումներին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |