12:23, 27 Ապրիլ 2023
Էրդողանը սրտի կաթված է տարել. ԶԼՄ-ները պնդում են, պաշտոնյաները՝ հերքում

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնիը հերքել է տարածվող այն լուրերը, ըստ որոնց՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել։
«Որոշ լրտավամիջոցներ տարածել են տեղեկություն այն մասին, թե նախագահ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել, բայց այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Եվ նշել են, որ ապրիլի 27-ին Էրդողանն առցանց եղանակով կմասնակցի «Աքքույու ատոմակայանի առաջին վառելիքի բեռնման» արարողությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Էրդողանի առողջական վիճակի մասին լուրերին արձագանքել է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը՝ նշելով, որ որոշ օտարերկրյա լրատվամիջոցներում «անբարոյական կերպով սուտ լուրեր» են հրապարակվում Էրդողանի առողջության վերաբերյալ։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ հայտարարել է, որ Էրդողանի առողջական վիճակը շատ լավ է, պարզապես նա թեթև մրսածություն է ունեցել։
Հիշեցնենք, որ Էրդողանը ապրիլի 25-ին հեռուստատեսային ուղիղ եթերի ժամանակ հանկարծակի վատացել էր, ինչի պատճառով ընդհատվել էր ուղիղ հեռարձակումը։
Շուրջ 25 րոպե տևած դադարից հետո եթերը կրկին վերականգվել է, բայց Էրդողանի գունատ տեսքից և դողդոջուն ձայնից ակնհայտ է դարձել, որ նա խիստ վատառողջ է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |