Ռազմական12:42, 26 Ապրիլ 2023
Ռումինիան Թուրքիայից գնել է 18 միավոր «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ

Ռումինիան «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ձեռք բերման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքական «Baykar» ընկերության հետ:
Այդ մասին Twitter-ում տեղեկացնում է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը. «Ռումինիան ևս մտավ այն երկրների շարք, որոնք գնել են «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ները»:
Գործարքի մասին հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատշտպանության նախարարությունը «Tenders Electronic Daily»-ի կայքում:
Հայտարարության համաձայն՝ Ռումինիան Լեհաստանից հետո դարձել է ԵՄ անդամ 2-րդ պետությունը, որը գնում է թուրքական հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ:
Նշենք, որ ըստ թուրքական աղբյուրի՝ Ռումինիան 321 մլն դոլարի դիմաց ձեռք է բերել 18 միավոր հարվածային ԱԹՍ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |