Տնտեսական13:17, 25 Ապրիլ 2023
Թուրքիան հասնում է իր 60 տարվա երազանքի իրականացմանը

Ապրիլի 27-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կմասնակցի ՌԴ-ի աջակցությամբ Մերսինում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի (ԱԷԿ) միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը:
Նախատեսվում է, որ ԱԷԿ-ը տարեկան կարտադրի 35 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, որը բավարարելու է Թուրքիայի ներքին պահանջարկի 10 տոկոսը։
Նաև նշվում է, որ Թուրքիան շուրջ 60 տարի սպասում էր այս պահին: Ինչպես նշվում է հրապարակման մեջ. «60 տարվա երազանքը իրականություն է դառնում»:
Ավելի վաղ թեմային անդրադարձած Էրդողանը ԱԷԿ-ի վերաբերյալ ասել էր.
«Աստծո կամոք, ապրիլի 27-ին «Աքքույու» ԱԷԿ-ում տեղի կունենա միջուկային վառելիքի մատակարարման արարողություն, դրանով իսկ ատոմակայանը միջուկային կարգավիճակ կստանա։ Հարգելի պարոն Պուտինը կմիանա արարողությանը տեսակապի միջոցով»:
Հիշեցնենք, որ «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2018թ. ապրիլին, երկրորդինը՝ 2020թ. ապրիլին, երրորդինը՝ 2021թ. մարտին, չորրորդինը՝ 2022թ. հուլիսին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |