Քաղաքական14:45, 18 Ապրիլ 2023
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի կոչը քրդերին. «Քիչ մնաց»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանհրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն տեսաուղերձով անդրադարձել է իշխանության կողմից Թուրքիայի քրդերին թիրախավորելու միտումներին և իր դեմ հնչող մեղադրանքներին:
Նա մասնավորապես ասել է.
«Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք ընտրություններից, երբ կառավարությունը տեսնում է, որ պարտվում է, ստեղծվում է մի իրավիճակ, երբ քրդերին պիտակավորում են և անվանում ահաբեկիչներ: Միլիոնավոր քրդեր այս պահին համարվում են ահաբեկիչներ: Ինձ մեղադրելու համար քրդերին անվանում են ահաբեկիչներ: Նրանք ժողովրդին և պետությանը տարանջատում են: Ինչի՞ համար: 3-5 տոկոս ձայների համա՞ր»:
Նա կոչ է արել Թուրքիայի բնակչությանը չտրվել քարոզչությանը և լինել միասնական:
«3-5 տոկոս ձայնի համար թույլ չեմ տա, որ վնաս հասցնեն եղբայրությանը: Քիչ մնաց»,- եզրափակել է Քըլըչդարօղլուն:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն հանդիսանում է ընդդիմադիր «Ազգ» դաշինքի առաջադրած նախագահի միասնական թեկնածուն:
Համապետական ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են մայիսի 14-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |