Հասարակական11:32, 17 Ապրիլ 2023
Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Զատկի տոնի կապակցությամբ այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ։
Իմամօղլուին ուղեկցել են նախկին դեսպան Նամըք Թանը և Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մահիր Փոլաթը։ Պոլսի Հայոց պատրիարքի հետ միասին նրանց ընդունել են հոգևորականներ, Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Հրանտ Մոսքոֆյանը, պատրիարքարանի ընկերային օժանդակության հանձնախմբի ատենապետ Հերման Գավաֆյանը։
Պատրիարք Մաշալյանը բարի գալուստ է մաղթել Իմամօղլուին և ուրախություն է հայտնել նրան պատրիարքարանի սրբազան հարկի տակ տեսնելու համար։
Իմամօղլուն նշել է, որ որպես Ստամբուլի նման մեծ քաղաքի քաղաքապետ այցելել է, որպեսզի անձամբ շնորհավորի Հայոց պատրիարքի և հայկական համայնքի Զատկի տոնը։ Ասել է, որ դժվար ժամանակներ են ապրում, երկրաշարժի աղետը ողջ հանրությանը ցավ է պաճառել և ընդգծել․ «Որպես Ստամբուլի քաղաքապետ հնարավոր ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ավելի լավ պայմաններում»։
Իմամօղլուն նաև նշել է, որ չի սիրում «փոքրամասնություն» բառը և Գումգափուում է, որպեսզի շնորհավորի հայերի Զատկի տոնը։
Հանդիպման ավարտին Հայոց պատրիարքը զատկական կարմիր հավկիթ է նվիրել քաղաքապետ Իմամօղլուին և հաջողություն մաղթել իր ծառայության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |