Տարածաշրջան16:05, 06 Ապրիլ 2023
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիե քաղաք մեկնող ինքնաթիռների համար

Թուրքիայի օդային տարածքը ապրիլի 3-ից սկսյալ փակվել է այն ինքնաթիռների համար, որոնք նախատեսում են վայրէջք կատարել Իրաքյան Քուրդիստանում գտնվող Սուլեյմանիեի միջազգային օդանավակայան։
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ նշված որոշումն ընդունվել է հաշվի առնելով Սուլեյմանիեում «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(PKK) գործունեության ակտիվացումը, որի արդյունքում թռիչքների անվտանգությունը հայտնվել է սպառնալիքի տակ։
Որոշումը նախնական փուլում ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականի հուլիսի 3-ը, որից հետո ըստ իրավիճակի կարող է փոփոխության ենթարկվել կամ շարունակել մնալ ուժի մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |