Հասարակական10:27, 04 Ապրիլ 2023
Թուրքիայի պաշտպանության նախարարը եղել է հայաբնակ գյուղում
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը եղել են երկրաշարժից տուժած հայկական Վաքըֆլը գյուղում։
Թուրքիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Աքարը զննել է գյուղում գտնվող թանգարանը և տները, որոնք տուժել են երկրաշարժից։ Նրան իրավիճակի մասին տեղեկություններ է հայտնել գյուղապետ Պերճ Քարթունը։ Նախարարը զրույց է ունեցել տեղի բնակիչների հետ, որոնց մեջ է եղել նաև Վաքըֆլըի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարը։
Չափարը գոհունակություն է հայտնել, որ երկրաշարժից հետո Հաթայի նահանգապետարանը և ողջ պետական կառույցները իրենց կողքին են եղել՝ շեշտելով, որ թուրքերի և հայերի միջև հազարամյա բարեկամություն և միասնություն կա։
Աքարն էլ ի պատասխան արձագանքել է․ «Մենք բոլորս՝ 85 միլիոնս, վշտի և ուրախության մեջ մեկ ենք, միասնական ենք, մեկ սիրտ և մեկ բռունցք ենք։ Բոլորս Թուրքիայի Հանրապետության պատվավոր, առաջին կարգի քաղաքացիներն ենք։ Այս դրոշը մեր դրոշն է, Անկարան մեր մայրաքաղաքն է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի ավազե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |