Մարզական13:27, 29 Մարտ 2023
Թուրքերը Խորվաթիային պարտվելուց հետո բողոքում են, որ չունեն Մեսսի ու Ռոնալդու

Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Խորվաթիայի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Թուրքիայի ընտրանու դեմ: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ Խորվաթիայի վստահ և համոզիչ հղթնակով:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ թուրք երկրպագուները դժգոհ լինելով իրենց ազգային հավաքականի խաղից, խաղի ժամանակ պահանջել են Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը:
Խորվաթիայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Չաղլար Սոյունջուն, խոսելով խաղի մասին և փորձելով արդարացնել կրած պարտությունը, հայտնվել է ծիծաղելի իրավիճակում:
Նա մասնավորապես ասել է. «Եթե իրատես լինենք, մենք չունենք Լիոնել Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի նման ֆուտբոլիստներ: Մեր ուժը միասնականության մեջ է»:
Թուրք օգտատերերը, արձագանքելով վերոնշյալ խոսքերին, հիշեցրել են, որ Խորվաթիան նույնպես չունի Մեսսիի ու Ռոնալդուի նման ֆուտբոլիստներ, թեպետ Կատարում անցկացված աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Հավելենք, որ մարտի 25-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից հետո թուրք ֆուտբոլասերները նույնպես դժգոհ էին իրենց ազգային հավաքականի ցուցադրած խաղից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Քոջաելի նահանգի «Yıldız Entegre» մարզադաշտում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |