Հասարակական15:08, 06 Մարտ 2023
Թուրք մասնագետ․ «Ստամբուլում պիտի ցունամիի ռիսկի հետազոտություն արվի»

Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո հետցնցումները չեն դադարում մինչ օրս։ Ստամբուլում երկրաշարժի հավանականությունն օրակարգային քննարկում է դարձել։
Երկրաբան-ինժեներների պալատի նախագահ Հուսեյին Ալանը նշել է, որ Թուրքիայի տարածքի տեկտոնական խզվածքի վրա է կառուցված է 23 քաղաք (Բոլու, Սաքարիա, Քոջաելի, Բուրսա, Բալըքեսիր, Մանիսա, Իզմիր, Այդըն, Դենիզլի, Մուղլա, Քյութահիա, Բուրդուր, Էսքիշեհիր, Քոնիա, Աքսարայ, Թոքաթ, Հաթայ, Քահրամանմարաշ, Օսմանիե, Բինգյոլ, Հաքքարի, Էրզրում, Էրզինջան)։ Ու բոլորն էլ մեծ քաղաքներ են։
«Պետք է օրենք ընդունվի տեկտոնական խզվածքի վերաբերյալ։ Այստեղ շենքեր չեն կարող կառուցվել։ Այդ օրենքը պետք է գործի բարեկարգման ծրագրերի հետ։ Ստամբուլի համար շտապ պետք է ռիսկի նվազեցման ռազմավարական պլան պատրաստել։ Պետք է գտնել և անմիջապես որոշել հնարավոր ռիսկերն ու աղբյուրի շրջանները որտեղ են»,- ասել է Ալանը։
Երկրաբանն ընդգծել է, որ հավանական երկրաշարժի դեպքում պետք է ծովային, ցամաքային և օդային ճանապարհները բաց լինեն, իսկ Ստամբուլում էլ ցունամիի ռիսկի հետազոտություն պիտի արվի։
«Ռիսկային շրջաններում սրան չհամապատասխանող շենք-շինությունները դեռ կանգուն են։ Հարկավոր է շտապ շինությունների կառուցվածքային ստանդարտները ցունամիների պայմաններին համապատասխանեցնել։ Հուների վրա կառուցված շինությունները ևս պետք է քանդվեն»,- եզրափակել է Ալանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |