Հասարակական14:15, 27 Փետրվար 2023
Թուրքիայում աճել է և՛ ամուսնությունների, և՛ բաժանությունների թիվը

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է 2022 թվականի տվյալները երկրում ամուսնությունների և բաժանությունների վերաբերյալ։
Ըստ այդմ՝ ամուսնությունների թիվը 2021-ի համեմատությամբ աճել է 2%-ով, իսկ բաժանություններինը՝ 2․9%-ով։ Բարձրացել է նաև ամուսնությունների տարիքային շեմը։ Տղամարդկանց համար այն դարձել է 28-ը, իսկ կանանց համար՝ 25-ը։
Ամուսնության ամենաբարձր ցուցանիշը դիտվել է Շանլըուրֆա (8․15%), Քիլիս (8․14%) և Աքսարայ (7․88%) նահանգներում, իսկ ամենացածրը՝ Թունջելի նահանգում (4․69%)։
Բաժանությունների թվով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իզմիրում՝ 3․11%, որին հաջորդում են Ուշաքն ու Անթալիան։ Ամենացածր ցուցանիշը եղել է Շըրնաք նահանգում (0․43%)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |