Տարածաշրջան11:44, 23 Փետրվար 2023
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը անցել է 43 հազարը

Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժների հետևանքով մահացածների թիվը հասել է 43.556-ի: Այս մասին թուրքական TRT-ի եթերում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Վերջինս տեղեկացրել է, որ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժներից հետո 7.930 հետցնցում է գրանցվել: Այս պահի դրությամբ աղետի գոտում վնասների գնահատման աշխատանքների 75-80 տոկոսն ավարտվել է:
Շենքերի փլուզման հետևանքով այժմ դրսում մնացած բնակչության համար հազարավոր դաշտային վրաններ է տեղադրվել: Ըստ Սոյլուի՝ 2 ամսվա ընթացքում նախատեսվում է շուրջ 100 հազար կոնտեյներային տնակներ տեղադրել և աստիճանաբար վրաններում ապաստանած քաղաքացիներին տեղափոխել տնակներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |