Տարածաշրջան11:57, 22 Փետրվար 2023
Հունաստանը կրկին հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժերից հետո այդ երկրին ակտիվորեն հումանիտար օգնություն ուղարկող երկրներից մեկը հունաստանն է, որի հետ վերջին շրջանում Անկարան ուներ լարված հարաբերություններ:
Հունական կողմը հայտնել է Թուրքիա ուղարկվող ևս 110 տոննա հումանիտար օգնության մասին: Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսի տեղեկացմամբ 11 կոնտեյներներից բաղկացած հումանիտար բեռն արդեն դուրս է եկել հունական Պետրա նավահանգստից:
Ավելի վաղ ևս Հունաստանի ՏԻՄ մարմինների ջանքերով հումանիտար օգնություն էր հավաքվել ու ծովային ճանապարհով ուղարկվել Թուրքիա: Բացի դրանից 120 տ հումանիտար բեռ էլ ցամաքային ճանապարհով Սալոնիկից էր հասցվել Թուրքիայի տարածք: 40 տ. հումանիտար օգնություն էլ Հունաստանի Կարմիր խաչի կազմակերպությունն էր նվիրաբերել երկրաշարժից տուժածներին:
Այս ամենից բացի Արևմտյան Թրակիայի թուրքական փոքրամասնության համերաշխության խորհրդի կողմից կազմակերպված օգնության արշավի շրջանակներում հավաքագրվել և Թուրքիա է ուղարկվել 19 բեռնատար օգնություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |