Հասարակական23:27, 22 Փետրվար 2023
Bloomberg․ «Էրդողանի մոտ այս իրավիճակը «գլխացավ է առաջացրել»»

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների և դրան հաջորդած ավելի քան 3 հազար հետցնցումների հետևանքով թուրքական ներքաղաքական դաշտը հայտնվել է անկայուն վիճակում։ Հեղինակավոր «Bloomberg» ամսագիրը ներկայացնում է վերլուծություն, որտեղ գրում է ընտրությունների հետ կապված հավանական սցենարների մասին՝ մասնավորապես նշելով․ «Նախագահ Էրդողանը, երկու մահաբեր երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքներն արագացնելով և ապագայում հավանական հեղաշրջումից առաջ իր ժողովրդականությունն ավելացնելու ուղղությամբ աշխատելով, ծրագրում է ընտրությունների անցկացման համար նախապես սահմանված օրվան հավատարիմ մնալ»։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, հղում կատարելով իր «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներքին աղբյուրներին, գաղտնի հանդիպման ընթացքում քննարկվել է ընտրությունները մայիսի 14-ին թողնելու հարցը, սակայն հունիսի 18-ի մասին ակնարկներ ևս եղել են։
Աղետից տուժած քաղաքացիների թիվը մոտ 8 մլն է, որոնք այժմ զրկվել են տնից, ապրուստի միջոցներից։ Այս պայմաններում Բարձրագույն ընտրական խորհուրդը պետք է մտածի, թե ինչպես կազմակերպել ընտրությունները նրանց համար։ Ինչպես նշում է հեղինակը, Էրդողանի մոտ, ով պատրաստվում է իր 20 տարվա իշխանության ամենադժվար ընտրություններից մեկին, այս իրավիճակը «առաջացրել է գլխացավ»։
Ըստ հոդվածի՝ նախագահ Էրդողանն այս իրավիճակում վերակառուցման արագ սկսումը տեսնում է միջոց ընտրությունների օրը նույնը թողնելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |