Հասարակական12:06, 17 Փետրվար 2023
Կատարը 70 մլն դոլարի օգնություն է տրամադրել Թուրքիային ու Սիրիային

Կատարը հայտարարել է, որ մոտ 70 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին։
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հայտնել է, որ Կատարի կողմից Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներիի համար տրամադրված սննդի, բժշկական և այլ մարդասիրական օգնությունը հասել է 253 միլիոն ռիալի (70 միլիոն դոլար):
Անսարին նշել է, որ երկրաշարժից տուժածների համար մեկնարկած «Օգնություն և աջակցություն» արշավում մեկ գիշերվա ընթացքում հավաքվել է 168 միլիոն ռիալ (46 միլիոն դոլար): Արշավին 50 միլիոն ռիալ (14 միլիոն դոլար) էլ նվիրաբերել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին:
Պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ մինչ այժմ դեպի Թուրքիա իրականացվել է 30 չվերթ, որոնց շրջանակներում տեղափոխվել է ավելի քան 600 տոննա պարենային, բժշկական և մարդասիրական օգնություն։
Ինչ վերաբերում է Կատարի կողմից սիրիացի ժողովրդին տրամադրվող օգնությանը, Անսարին հայտարարել է, որ Կատարի զարգացման հիմնադրամն աջակցում է սիրիական քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների որոնողափրկարարական և երկրաշարժից տուժածներին օգնելու աշխատանքներին:
Անսարին նշել է, որ որոշ լոգիստիկ դժվարություններ կան Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններ փոխադրումներ իրականացնելու հարցում՝ շեշտելով, որ Կատարն անում է հնարավորը որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու և երկրաշարժից տուժածների հոգսերը թեթևացնելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |