Տարածաշրջան11:15, 09 Փետրվար 2023
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 12.873-ի

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել:
Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ավերիչ երկրաշարժների հետևանքով մահացել է 12.873, վիրավորվել 62.937 քաղաքացի: Երկրաշարժը ավերածությունների պատճառ է դարձել Քիլիս, Դիարբեքիր, Ադանա, Օսմանիյե, Գազիանթեփ, Շանլիուրֆա, Ադըյաման, Մալաթիա, Հաթայ քաղաքներում ու դրանց հարակից շրջաններում:
Նշվել է նաև, որ փրկարարական աշխատանքներին մասնակցում են շուրջ 113 հազար մարդ, տարբեր երկրների գերատեսչություններից: Աշխատանքներին մասնակցում են նաև հազարավոր փրկարարներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:
Աղետի գոտի է այցելել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը տեղում խոստացել է, որ կառավարությունը բոլոր ավերված շենքերի փոխարեն նորերը կկառուցի 1 տարվա ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |