Հասարակական16:39, 06 Փետրվար 2023
Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել երկրաշարժի վերաբերյալ

«Այսօր վաղ առավոտյան Պատրիարքական Աթոռը պատրիարքական փոխանորդ Գրիգոր Ավագ Քահանայի և Տրդատ Ավագ Քահանայի միջոցով կապ է հաստատել այն շրջանների հետ, որտեղ կան հայկական եկեղեցիներ ու համայնքներ։ Փոխանցվել են Նորին Ամենապատվության օրհնություններն ու ցավակցությունները։
Ստացված առաջին տեղեկությունները տրվում են ստորև։ Առաջիկայում ստացված մանրամասները ևս կհաղորդվեն։
ՄԱԼԱԹԻԱ
Մեր համայնքի անդամ ընտանիքներից մեկում բնակարանի ձլուզման պատճառով մահ է գրանցվել։
ԷԼԱԶԸՂ (Խարբերդ)
Քաղաքում ավերված շենքեր կան։ Համայնքի անդամները թեև վախեցած են, սակայն զոհ չկա։
ԴԻԱՐԲԵՔԻՐ (Տիգրանակերտ)
Ինչպես հայտնում է Հովհաննես Գաֆֆուրը, հայկական եկեղեցին վնաս չի կրել։ Քաղաքում, սակայն, ավերված շենքեր կան։
ԻՍՔԵՆԴԵՐՈՒՆ (Ալեքսանդրետ)
Տեր Ավետիս Քահանայից ստացված տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնոմ առկա են վնասված շենքեր։ Լատին Կաթոլիկ եկեղեցին փլուզվել է։ Սրբոց Քառասուն Մանկունք եկեղեցին ևս վնասվել է։ Անձի կորստի մասին որևէ տեղեկություն չկա։
ՎԱՔԸՖՔՅՈՅ (Թուրքիայի միակ հայկական գյուղը)
Մտահոգվելու կարիք չկա, իրավիճակը նորմալ է։
ՍԸՎԱԶ (Սեբաստիա)
Երկրաշարժը թեև զգացվել է, և համայնքի անդամները վախեցած են, սակայն անձի և գույքի վնաս չկա։
ԿԵՍԱՐԻԱ
Չնայած երկրաշարժը զգացվել է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին որևէ վնաս չի կրել»։
Արդեն հայտնի է դարձել, որ զոհերից Մալաթիայում 2-ւ, իսկ Հալեպում 4-ը եղել են ազգությամբ հայ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |