Քաղաքական11:51, 02 Փետրվար 2023
ԱՄՆ սենատորը Թուրքիային անվանել է «մեծապես անհավատարիմ դաշնակից»
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը կոչ է արել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի համար նախապայման առաջ քաշել: Իսկ նախապայմանը պիտի պայմանավորված լինի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամկացության հարցում Թուրքիայի դիրքորոշմամբ:
Սենատոր Վան Հոլենը հավելել է, որ եթե Էրդողանը շարունակի արգելափակել սկանդինավյան երկրների անդամակցությունը, ապա իրենք պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Նա նաև շեշտել է, որ չի լինի մի սցենար, երբ F-16-ների վաճառքը հաստատվի առանց Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հաստատման: Հիշեցնելով, որ Անկարան հրաժարվել է լիովին կատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և խոսելով Սիրիայում նոր գործողության մասին՝ դեմոկրատ սենատորը Թուրքիային բնութագրել է որպես «մեծապես անհավատարիմ դաշնակից»:
«Մենք պիտի ավելի սերտորեն համագործակցենք ԵՄ-ում մեր գործընկերների հետ և քննարկենք հնարավոր նոր պատժամիջոցների հարցը, եթե Էրդողանը շարունակի արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- ասել է Վան Հոլենը Վաշինգտոնում «Al Monitor»-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |