Քաղաքական13:06, 31 Հունվար 2023
Թուրքերին զայրացրել են ԱՄՆ-ի զգուշացումները՝ Թուրքիա չմեկնելու վերաբերյալ
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դատապարտել է մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի զգուշացումները՝ կապված իրենց քաղաքացիներիԹուրքիա չայցելելու հորդորի հետ։
Օրերս Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում էր չմեկնել Թուրքիա, քանի որ այնտեղ ահաբեկչության հավանականություն կա:
«Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ներկայացուցչությունները և այլ վայրերը, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների թիրախներ։ Հարձակումների վտանգը հատկապես վերաբերում է այնպիսի վայրերին, ինչպիսիք են Բեյօղլու թաղամասը, Գալաթա (Ղալաթիո) պատմական թաղամասը, Իսթիքլալ պողոտան և Թաքսիմ հրապարակը:
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նման վայրեր այցելելուց, խուսափել փողոցներում կուտակումներից և հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին և դիվանագիտական հաստատությունների տեղեկատվությանը»:
Ի պատասխան դրան՝ թուրքական քարոզչամեքենան Թուրքիայի ՆԳՆ-ն-ի միջոցով, փորձելով հակափաստարկներ բերել, հիշեցրել է, որ Դանիայում ու Շվեդիայում հարձակումներ են իրականացվում Ղուրանի դեմ, որի վրա ԱՄՆ-ն աչք է փակում Իր հերթին Թուրքիան նույնպես խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել ԱՄՆ- ու Եվրոպա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում իր կանխատեսումներն է ներկայացրել Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Վերջին օրերին, ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի, Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել քրդական ուժերի դեմ՝ Հյուսիսային Իրաքում։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Թուրքիայի Սինոպ քաղաքը համարվում է տարեց բնակչության ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքը, իսկ ամենացածր ցուցանիշ ունեցող քաղաքը համարվում է Շըրնաքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |