Քաղաքական14:16, 25 Հունվար 2023
Bloomberg. «Սեղանին պիտի դրվի NATO-ից Թուրքիայի հեռացման հարցը»

Ամերիկյան «Bloomberg» գործակալությունն անդրադարձել է ՆԱՏՕ (NATO) - Թուրքիա փոխհարաբերություններին՝ նշելով որ դաշինքի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Էրդողանի վրա, որպեսզի վերջինս հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
Հակառակ պարագայում, ըստ ամերիկյան լրատվական գործակալության հրապարակած հոդվածի, պետք է օրակարգ բերվի Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը:
Հոդվածում նշվում է նաև, որ Էրդողանն իր ազգայնական ընտրողների աջակցության կարիքն ունի նաև առաջիկայում կայանալիք ընտրություններից առաջ, ուստի նա այդ ուղղությամբ քայլ չի անի։ Ըստ հրապարակման՝ Թուրքիայի համառությունը ոչ միայն վտանգում է սկանդինավյան երկրների անդամակցության նպատակները, այլև՝ Եվրոպայի անվտանգությունը:
«Bloomberg»-ի խմբագիրների առաջարկի համաձայն՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է ճնշեն Էրդողանին, որպեսզի նա հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ամենաուշը մինչև մայիսի 18-ը: Եթե Թուրքիան դիմադրի, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է պատասխան տա՝ դադարեցնելով F-16 կործանիչների վաճառքը Անկարային: ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի Թուրքիայի մասնակցությունը համատեղ աշխատանքներին, զորավարժություններին, և Էրդողանը չպետք է մասնակցի հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։

Թուրքիայի նախագահը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ:

Մայիսի 12-ին Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Օմեր Չելիք. «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին»:
Նախկին ԱԶԿ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման գործընթացի վերաբերյալ:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |