• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Մայիս, 2025
Ուրբաթ 10:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:56, 17 Հունվար 2023

Գերմանիայի զգուշացումը Թուրքիային. մեր երկրում ատելության խոսքը տեղ չունի

Գերմանիայի զգուշացումը Թուրքիային. մեր երկրում ատելության խոսքը տեղ չունի

Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի արտգործնախարարություն և զգուշացվել:

Պատճառը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) մեջլիսի պատգամավոր Մուստաֆա Աչըքգյոզի Գերմանիայի Նոյս քաղաքում ունեցած ելույթն է եղել:

Գերմանիայում գործող թուրք ազգայնականների Նոյսի մասնաճյուղում նա սպառնալիք ու ատելության խոսք է օգտագործել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ու գյուլենական համայնքի կազմակերպությունների անդամների վերաբերյալ (2 կազմակերպություններն էլ Թուրքիայում համարվում են ահաբեկչական):

Թուրք պատգամավորը հայտարարել է, որ այդ կազմակերպությունների անդամներին աշխարհի բոլոր ծայրերում էլ գտնելու են ու ոչնչացնելու են այնպես, ինչպես Թուրքիայում են ոչնչացրել: Նա շեշտել է նաև, որ ինչպես Թուրքիայում իրենք չեն ճանաչում այդ «ահաբեկիչների» կյանքի իրավունքը, այնպես էլ՝ Գերմանիայում: Աչըքգյոզը ՔԲԿ-ին անվանել է անկրոն, իսկ գյուլենականներին էլ մեղադրել է մուսուլմանությունը քրիստոնեության փոխակերպելու մեջ: Այս և այլ  սպառնալիքների ու մեղադրանքների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է դաշնային ԱԳՆ ու զգուշացվել: Դեսպանեին ԱԳն կանչելու մասին հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳՆ-ը: Դրանում մասնավորապես ասված է. 

«Այսօր մենք հանդիպման ենք հրավիրել Թուրքիայի դեսպանին։ Նոյսում թուրք պատգամավորի արարքների նման արարքներ չպետք է կրկնվեն։ Սադրանքն ու ատելության խոսքը Գերմանիայում տեղ չունեն»:

Նշվել է նաև, որ իրենք հասկացրել են թուրքական կողմին, որ Գերմանիայում թուրքական համայնքի շրջանում իրականացվող նախընտրական քարոզարշավի միջոցառումները պետք է նախապես հաստատվեն իրենց կողմից: Դեսպանը զգուշացվել է նաև, որ եթե թուրքական կողմը չխաղա սահմանված կանոններով, ապա հետևանքներ կառաջանան:

Wir haben heute die türkische Botschaft zu einem Gespräch eingeladen. Auftritte wie der eines türkischen Abgeordneten in Neuss dürfen sich nicht wiederholen. Hetze & Hassrede haben in Deutschland nichts verloren. 1/2

— Auswärtiges Amt (@AuswaertigesAmt) January 16, 2023

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
15:51, 08 մայ
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան
13:55, 08 մայ
Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
11:20, 08 մայ
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը
Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը

«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ

Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։

Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի
Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի

Ամերկյան ընկերությունը հրապարակել է 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակն ունեցող պետությունների ցանկը:

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}