Քաղաքական11:21, 12 Հունվար 2023
Թուրքիայի ու Սիրիայի ԱԳ նախարարները կարող են հանդիպել մոտ օրերս

Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները, կարող են հանդիպել հաջորդ շաբաթ։
Այս մասին «Reuters»-ի հետ զրույցում ասել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հաղորդվում: Նա նշել է, որ հանդիպումը կարող է կայանալ հունվարի 18-ին ԱՄՆ-ում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումից անմիջապես առաջ կամ հետո։
«Քննարկումները շարունակվում են, հանդիպման հետ կապված խնդիր չկա, պարզապես օրը հստակեցնելու վրա են աշխատում»,- մանրամասնել է վերոհիշյալ պաշտոնյան։
2011-ին սկսված սիրիական ճգնաժամի հետևանքով թուրք-սիրիական հարաբերությունների վատթարացումից հետո սա կլինի երկու երկրների արտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը:
Ռուսաստանի միջնորդությամբ սկսված Անկարա-Դամասկոս բանակցությունների շրջանակներում տարեվերջին էլ Մոսկվայում հանդիպել էին երկու երկրների պաշտպանության նախարարները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից որոշ ժամանակ անց հնարավոր է տեղի ունենա իր և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |