Քաղաքական16:36, 10 Հունվար 2023
Թուրքիան կարող է խոչընդոտել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ավելի սերտ համագործակցությանը

Եվրամիությունը (ԵՄ) ու ՆԱՏՕ-ն փոխադարձ համագործակցությունն ավելի սերտացնելու վերաբերյալ նոր պայմանագիր են կնքելու: Ըստ լրատվամիջոցներում հայտնված հրապարակումների՝ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ղեկավարների մոտ, սակայն, մտահոգություն կա, որ Թուրքիան հերթական անգամ կարող է խոչընդոտել այդ կառույցների առավել սերտ համագործակցությանը:
Անկարան ավանդաբար ընդդիմանում է նշյալ կառույցների միջև այնպիսի համագործակցությանը, որը նախատեսում է նաև գաղտնի փաստաթղթերի շրջանառություն: Այս հանգամանքը թուրքական կողմը պատճառաբանում է այն բանով, որ վերջինս պաշտոնապես չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը:
Նշենք, որ ԵՄ անդամ Կիպրոսի մի մասն օկուպացված է Թուրքիայի կողմից դեռևս 1974 թվականից ի վեր:
Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի նման գործելակերպն է հիմնական պատճառը, որ առ այսօր ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության մի շարք ոլորտներ շարունակում են մնալ չկարգավորված:
Ավելացնենք, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև կնքվելիք համաձայնագրով նախատեսվում է սերտացնել համագործակցությունը էներգիայի ու ջրի մատակարարման ենթակառուցվածքների ոլորտներում, ապատեղեկատվության, միության ու դաշինքի երկրների ներքին գործերին դրսից միջամտելու դեմ պայքարի հարցերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |