Քաղաքական11:29, 27 Դեկտեմբեր 2022
Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործանախարարություն

Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մարգոն: Պատճառը Փարիզում տեղի ունեցած ցույցերն են, որոնք կազմակերպել են քրդերը, տեղի քրդական համայնքի երեք անդամների սպանությունից հետո։
Թուրքական կողմն իր դժգոհությունն է հայտնել բողոքի ցույցերի վերաբերյալ և պնդել, թե Ֆրանսիայում Թուրքիայի դեմ սև քարոզչություն է իրականացվում, իսկ ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչներ որպես գործիք են օգտագործվում:
Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ֆրանսիան «ողջամտորեն» կգործի այս իրավիճակում:
Փարիզում Թուրքիայի դեսպանատունը նույնպես այս հարցի վերաբերյալ պաշտոնական Անկարայի մտահոգությունները փոխանցել է Ֆրանսիայի իշխանություններին։
Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել անցյալ ուրբաթ։ 69-ամյա տղամարդը սպանել էր 3 մարդու և վիրավորել մի քանիսին։ Նա ոստիկանությանն ասել էր, որ ատում է «օտարերկրացիներին»։
Դրանից հետո Փարիզում քրդերի բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք շաբաթ օրը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Դեկտեմբերի 26-ին, այս միջադեպի կապակցությամբ երթերն ու բողոքի ցույցերը շարունակվում են նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |