Քաղաքական11:57, 26 Դեկտեմբեր 2022
Ըստ Էրդողանի կուսակցության խոսնակի՝ Փարիզում հարձակման պատճառը քրդական կազմակերպություններին աջակցությունն է

Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը անդրադարձել է Փարիզում քուրդ արվեստագետ Ահմեթ Քայայի անվան մշակույթի կենտրոնի վրա կատարված զինված հարձակմանը:
Ըստ Չելիքի՝ այդ հարձակմանը, որին զոհ են գնացել ազգությամբ քուրդ 3 քաղաքացիներ, տեղի է ունեցել հենց «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության գործունեությանը ցուցաբերած աջակցության (նկատի ունի Ֆրանսիային ու այլ եվրոպական երկրների-խմբ.) հետևանքով: Չելիքը, տեղի ունեցածն օգտագործել է հերթական անգամ Եվրոպական երկրներին Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ականներին ու դրա համակիրներին «աջակցելու, սնելու ու իրենց սահմաններից ներս ապաստան տալու» մեջ: Ըստ Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակի՝ «այդ երկրները ներկայում առերեսվում են այդ ահաբեկչական կառույցների հարձակումների հետ, ինչի մասին բազմից նախազգուշացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը»:
Չելիքը վերջում էլ ավելացրել է, թե այս հարձակումը իբրև օրինակ է, որը ցույց է տալիս ՔԲԿ-ի գործունեության ինչքան վնասակար է հենց քրդերի համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Փարիզի 10-րդ շրջանում գտնվող քուրդ հայտնի արվեստագետ, երգիչ Ահմեթ Քայայի անվան մշակույթի կենտրոնի վրա զինված հարձակման հետևանքով զոհվել էր ազգությամբ քուրդ 3 քաղաքացի, 4-ը՝ վիրավորվել: Ըստ շևջանառվող լուրերի՝ հարձակում գործող անձը արարքը կատարել է՝ ելնելով ծայրահեղ ազգայնական հայացքներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |