Քաղաքական16:42, 22 Դեկտեմբեր 2022
Իմամօղլու․ «Այս պահից սկսած Էրդողանի մղձավանջն եմ դառնալու»

Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է 2․7 տարի իր ազատազրկման դատավճռի հրապարակմանը, գալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
Իմամօղլուն նշել է, որ «Վեցյակի սեղանը» (2023-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին «Ազգ» դաշինքը կազմող 6 կուսակցությունները, որոնք դեմ են Էրդողանի վարած քաղաքականությանը-խմբ․) չի տրվել Էրդողանի լարած ծուղակին։ Քեմալ Քըլըչդարօղլուի և Մերալ Աքշեների դիրքորոշումն այդ հարցում իշխանություններին խիստ անհանգստացրել է։
Շարունակելով Էրդողանին ուղղված քննադատությունը՝ Իմամօղլուն ասել է․ «Մտածում էի, որ Էրդողանն ամեն գիշեր ինձ է տեսնում երազում, սակայն այս պահից սկսած նրա համար մղձավանջ է դառնալու»։
Նա նշել է, որ իշխանության հակաիրավական որոշումների պատճառով այսօր իր շատ ընկերներ, այդ թվում Դեմիրթաշը, հայտնվել են բանտերում։
Ստամբուլի քաղաքապետն անդրադարձել է 2019-ին տեղի ունեցած տեղական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և ասել, թե իշխանությունները չէին ցանկանում հաստատել քվեարկության արդյունքները, սակայն երկրորդ փուլով 806 հազարով ձայներն ավելացան։
Վերջում նա Էրդողանին խորհուրդ է տվել դաշտը «քաջությամբ ձևավորել» հետագա պայքարի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |