Տարածաշրջան11:06, 19 Դեկտեմբեր 2022
Milliyet. «Իրանը կարող է դրոն վաճառել Հայաստանին»

Թուրքական «Milliyet» թերթի կայքն «Իրանը կարող է դրոն վաճառել Հայաստանին․ խաղ կրակի հետ Կովկասում» վերնագրով հոդված է հապարակել, որտեղ խոսվում է Հայաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի «ԱԹՍ» վաճառքի հնարավորության մասին։
«Իրանը կանգնած է Հարավային Կովկասում իր ազդեցությունը կորցնելու ռիսկի առաջ և փորձում է արգելափակել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանակցությունները՝ քաջալերելով Հայաստանին։ Թեհրանի վարչակազմը երբեք չի թաքցրել իր անհանգստությունը Զանգեզուրի միջանցքի նախագծից»,- գրում է «Milliyet»-ը՝ շեշտելով, որ այդ միջանցքը կկարողանա ուղիղ կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։
Նշյալ հոդվածում նաև ներկայացվել ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազովի դիտարկումը, ըստ որի՝ Իրանը, ամենայն հավանականությամբ, Երևանին կմատակարարի «Şahid-136» ԱԹՍ-ներ՝ նպատակ ունենալով խզել Թուրքիա-Ադրբեջան առանցքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։

Երկրները նպատակ ունեն ամրապնդել հաշվեքննիչ պալատների միջև համագործակցությունը։

Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։
Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |