Քաղաքական11:53, 16 Դեկտեմբեր 2022
ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել Իրաքյան Քուրդիստանի հետ կապերը

ԱՄՆ պետքարտուղարության Իրաքի հարցերով խորհրդական Գրեգ Սալիվանը անդրադարձել է Իրաքյան Քուրդիստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին և Թուրքիայի վերջին ավիահարվածներին: Օդուժի հարվածները Թուրքիան իրականացնում է քրդերի դեմ սկսված «Մագիլ-սուր» ռազմական գործողության շրջանակներում:
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ԱՄՆ-ն ու Իրաքյան Քորդիստանը ընդհանուր շահեր ունեն, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում և այդ առումով երկկողմ հարաբերությունները շարունակվելու են զարգանալ: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Իրաքյան Քուրդիստանի հետ է «անմեղ մարդկանց դեմ ուղղված սպառնալիքների ժամանակ»:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Իրաքյան Քուրդիստանի ներքաղաքական իրավիճակին՝ հավելելով, որ այստեղ ևս կան խնդիրներ, այդ թվում միջկուսակցական հարցեր, որոնք երբեմն սրվում են և ճգնաժամի պատճառ դառնում: Սալիվանը նաև նշել է, որ թեև ԱՄՆ-ն անտարբեր չէ Իրաքյան Քուրդիստանի ներքաղաքական հարցերի նկատմամբ, այնուամենայնիվ, Վաշինգտոնն աջակցում է ոչ թե առանձին կուսակցություններին, այլ ընդհանուր քուրդ ժողովրդին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |