15:15, 16 Դեկտեմբեր 2022
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 11 տարի բանտ

Թուրքիայի «Հաց արտադրողների պրոֆմիության» նախագահ Ջիհան Քոլիվարին մեղադրանք է առաջադրվել հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ արած արտահայտությունների և սոցցանց իր էջում արած գրառումների համար։ Մեղադրող կողմը պահանջում է 11 տարի 11 ամիս բանտարկություն։
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կազմված մեղադրանքում Թուրքիայի նախագահ Էրդողանը ներկայացված է «բողոքող» բառով։ Ըստ մեղադրանքի՝ մեղադրյալի որոշ գրառումներ «բացեիբաց» վիրավորանք են պարունակում նախագահի հասցեին, իսկ որոշ գրառումներ էլ «ազգային արժանապատվությունը ստորացնող» են որակվել։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հացի թանկացումների վերաբերյալ «Habertürk» հեռուստաընկերության եթերով արված հայտարարությունների համար Քոլիվարը հայտնվել էր իշխանությունների թիրախում։
Վերջինս ասել էր․ «Ես հացը հիմնական սնունդ չեմ համարում, հացն ապուշ/տխմար հանրույթների հիմնական սնունդն է։ Շվեդիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի նման երկրներում մեկ շնչի սպառման բաժինը կազմում է 50 կգ․, մինչդեռ Թուրքիայում այն 210 կգ․ է։ Մեր հասարակությունը հացով է կշտանում, դրա համար էլ 20 տարի է այսպիսի կառավարիչներ ունենք»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |