• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 15:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:40, 15 Դեկտեմբեր 2022

Միջազգային մամուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետի դատավճռին

Միջազգային մամուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետի դատավճռին

Դեկտեմբերի 14-ին Ստամբուլի 1-ին ատյանի քրեական դատարանը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի»:

2023-ի նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը դիտարկվող ընդդիմադիր գործչի նկատմամբ կայացված դատավճիռը լայն արձագանք է գտել նաև միջազգային մամուլի էջերում:

հատկապես ամերիկյան ու անգլիական մամուլում այս դատավճիռը կապել են 2023-ին տեղի ունենալիք ընտրությունների հետ:

«The Guardian» պարբերականը «Ընդդիմությանը ճնշելու վերջին քայլը» վերնագրով հրապարակման մեջ նշել է, որ այս քայլը վերջինն էր ընտրություններից առաջ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչների վրա գործադրվող ճնշումը մեծացնելու ճանապարհին: Գործակալությունը շեշտել է նաև, որ ԺՀԿ-ի կարևոր դեմքերից Ջանան Քաֆթանջըօղլուն էլ այս տարի Թուրքիայի Հանրապետությանը և նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է պատժաչափի ու քաղաքականությամբ զբաղվելու արգելքի: Գործակալությունը հիշեցրել է նաև, որ այս ամենի ֆոնին հունվարին տեղի է ունենալու քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը փակելու պահանջով դատավարությունը:

Բրիտանական հեղինակավոր «Financial Times» պարբերականն էլ նշել է, որ սոցհարցումների համաձայն՝ Իմամօղլուն Էրդողանի ամենաուժեղ հակառակորդներից մեկն է առաջիկա նախագահական ընտրություններում։

«Ձգձգվող տնտեսական ճգնաժամը աննախադեպ աստիճանի նվազեցրել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը եղած աջակցությունը, որը կառավարում է Թուրքիան 20 տարի: Բայց ԱԶԿ-ն դեռևս երկրի ամենամեծ կուսակցությունն է»,- գրել է թերթը:

Անգլիական «Independent»-ի հոդվածում էլ Իմամօղլուն որակվել է որպես Էրդողանի ամենապոպուլյար հակառակորդ: «Այն, որ Էրդողանի քաղաքական մրցակցին, որից նա ամենաշատն է վախենում, կարող են արգելել հաջորդ տարվա ընտրություններին մասնակցել, զայրույթ է առաջացրել»,- գրել է թերթը՝ ավելացնելով, որ Էրդողանի ընդդիմախոսները նրան մեղադրուում են դատական համակարգը իր կողմնակիցներով լցնելու և որպես քաղաքական զենք օգտագործելու մեջ:

Ամերիկյան «New York Times» օրաթերթն էլ «Էրդողանը Թուրքիան տարավ դեպի ավտորիտարիզմ» հոդվածում գրել է, որ էրդողանը երկրի ամբողջ տարածքում իր ազդեցությունն օգտագործում է իր իշխանությունն ամրապնդելու և ընդդիմադիրներին տորպեդահարելու նպատակով՝ մղելով երկիրը դեպի ավելի ավտորիտարիզմ: Թերքը հիշեցրել է նաև 2019-ին տասնյակ քուրդ քաղաքապետերի ձերբակալությունները և նրանց փոխարեն պետական կառավարիչների նշանակումները:

Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի» դատապարտված Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է 2019 թվականի Ստամբուլի քաղաքային ընտրություններից հետո։ Նա իշխանական թեկնածուի նկատմամբ փոքր առավելությամբ հաղթանակ էր տարել մարտի 31-ին տեղի ունեցած առաջին ընտրություններում, որոնք սակայն չեղարկվեցին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նշանակվեցին կրկնակի ընտրություններ: Դրանցում Իմամօղլուն ավելի մեծ առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին:

Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում օգտագործած տխմար բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները տխմար են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացի ընթացքում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Սուլեյման Սոյլուին, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն դատարանն այսօրվա պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը:

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}