Քաղաքական11:41, 14 Դեկտեմբեր 2022
ԱՄՆ-ն ու քրդերը վերսկսել են ԻՊ-ի դեմ համատեղ օպերացիաները

ԱՄՆ-ն վերսկսել է Սիրիայի հյուսիսում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ-SDF) հետ համատեղ ռազմական օպերացիաները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակը:
Քուրդ-ամերիկյան համատեղ օպերացիաները դադարեցվել էին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ավիահարվածների պատճառով: ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով Թուրքիային զգուշացրել էր, որ Անկարայի գործողությունները վնասում են ԻՊ-ի դեմ պայքարին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Թուրքիայի նախագահը զգուշացրել էր, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |