Իրավական13:50, 14 Դեկտեմբեր 2022
Թուրքիան կոչվում է «լրագրողների բանտ»
Փարիզում կենտրոնակայան ունեցող «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը 2022թ․ զեկույցում արձանագրել է, որ դեկտտեմբերի 1-ի դրությամբ ամբողջ աշխարհում բանտարկվել է հանրության տեղեկացվածությունն ապահովող 533 լրագրող, որոնցից 57-ը սպանվել է։
Այս ցուցանիշը համարվում է լրագրողների ձերբակալությունների և սպանությունների ռեկորդային աճ (13.4%)` նախորդ տարվա համեմատ։ Կալանավորված կին լրագրողների թիվն էլ կրկնապատկվել է։ Բացի այդ լրատվամիջոցների 65 ներկայացուցիչ պատանդառվել է, իսկ 49-ը՝ առ այսօր անհետ կորած։
Լրագրողների իրավունքները ոտնահարած երկրների ցուցակում վատագույն հնգյակը գլխավորում է Չինաստանը՝ 110 բանտարկված լրագրողով։ Երկրորդ տեղում Մյանմարն է՝ 62 բանտարկված լրագրողով։ Երրորդ տեղում Իրանը՝ (47 լրագրող), չորրորդում՝ Վիետնամը (39 լրագրող): Հնգյակը եզրափակում է Բելառուսը՝ 31 բանտարկված լրագրողով։
Հիշյալ զեկույցն անդրադարձել է նաև Թուրքիային, որը նախորդ տարիներին կոչվում էր «լրագրողների բանտ»։ Նշվում է, որ հունիսից ի վեր Թուրքիայում կալանավորվել է երեք կին լրագրող և լրատվամիջոցի մեկ կին աշխատակից։ Ի դեպ՝ ձերբակալված լրագրողներից մեկը՝ «Jin News»-ի գլխավոր խմբագիր Սաֆիյե Ալաղաշը, մեղադրվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար, բայց այնուհետև ազատ էր արձակվել։
Ըստ հիշյալ զեկույցի՝ 2022 թվականի հունիսին Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալությունները ցույց են տալիս, որ քրդական լրատվամիջոցների վրա ճնշումների նոր ալիք է սկիզբ առել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական ԱԹՍ-ներով իրականացված հարձակման ընթացքում սպանվել է 23 մարդ, որից 14-ը երեխա, 5-ը կին և 4-ը տղամարդ:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է, որ նպատակադրված են մինչև 2035 թվականը 60 գիգավատով ավելացնել արևային և հողմային էներգետիկ հզորությունը։
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |