Քաղաքական11:20, 13 Դեկտեմբեր 2022
Հունաստանից պատասխանել են Աթենքին հրթիռով հարվածելու Էրդողանի սպառնալիքին

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աթենքին թուրքական արտադրության հրթիռով հարվածելու սպառնալիքին:
Դենդիասը Թուրքիայի նախագահի պահվածքը համեմատել է Հյուսիսային Կորեայի նախագահի պահվածքի հետ:
«Հյուսիսային Կորեայից չտարբերվող մոտեցումները չպետք է տեղ ունենան ՆԱՏՕ-ում: ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետության՝ Հունաստանին հրթիռային հարձակմամբ սպառնալն անընդունելի է և պիտի դատապարտվի միջազգայնորեն»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի Սամսուն քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել էր.
«Հիմա մենք սկսել ենք սեփական հրթիռները պատրաստել։ Այս արտադրությունը, իհարկե, վախեցնում է հույներին։ «Թայֆուն» (թուրքական արտադրության հրթիռ) ասելիս հույնը վախենում է և ասում՝ կհարվածի Աթենքին: Իհարկե կհարվածի: Եթե հանգիստ չմնաս։ Եթե դու Ամերիկայից ինչ-որ բաներ գնես կղզիները ռազմականացնելու համար, Թուրքիայի պես պետությունը հո տանձ չի հավաքելու այդ ժամանակ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |