Քաղաքական11:49, 13 Դեկտեմբեր 2022
Չավուշօղլուն զգուշացում է արել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին

Թուրքիան շարունակում է սպառնալ Սիրիայի քրդական ուժերին (PYD/YPG)՝ նրանց նույնացնելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ, որին Անկարան համարում է ահաբեկչական:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհդարանում ԱԳՆ-ի բյուջեի քննարման ժամանակ անդրադարձել է Սիրիայում ու Իրաքում գործող նշյալ քրդական կառույցների թեմային:
«Կտրականապես չենք թողնելու, որ PKK/PYD/YPG ներկայություն ունենա Սիրիայում ու Իրաքում: Այս հարցում ինչ ուզում են, թող ասեն, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք գտնում: Մինչ մեր անվտանգության ուժերը տքնաջան աշխատում են, մեր դիվանագետներն էլ միջազգային հարթակներում շարունակում են պատմել մեր պայքարի իրավացիության ու օրինականության մասին: Մեր գործընկերներին զգուշացնում ենք, կամ դուք կատարում ենք 2019թ.-ի համաձայնագրի դրույթները, կամ մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է»,-ասել է նա:
Նշենք, որ Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին խոստումները չկատարելու մեջ: Ըստ թուրքական կողմի՝ նրանք պետք է քրդական ուժերին դուրս բերեին Սիրիայի հյուսիսային հատվածներից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |