Հասարակական15:10, 30 Նոյեմբեր 2022
Ռուսներն ու ուկրաինացիներն Անթալիայում մեծ թվով անշարժ գույք են ձեռք բերում

Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը։
Սոցցանցում ձևավորված մի խումբ «Change.org» կայքում նախաձեռնել է ստորագրահավաք օտարերկրացիներին Անթալիայում անշարժ գույքի վաճառքն արգելող օրենք սահմանելու համար։
Կարճ ժամանակում հավաքվել է 10 հազար ստորագրություն։
Անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ սա ճիշտ նախաձեռնություն չէ, քանի որ ոլորտը մեծապես օգուտ է քաղել այս ընթացքում։ Միայն հոկտեմբերին Անթալիայում վաճառքի միջին ցուցանիշը կազմել է 33.6%, իսկ Ստամբուլում 10 ամսվա ընթացքում գերազանցել է 10%-ը։
Հաղորդվում է, որ Անթալիայում վարձակալության ոլորտում հիմնական վարձակալներն ուկրաինացիներն ու ռուսներն են։ Մեկ տարվա ընթացքում տների վարձերը թանկացել են 213%-ով, իսկ 2 տարվա ընթացքում՝ 395%-ով։
Ստորարգահավաքին կից գրության մեջ նշվում է, որ նախկինում 5000 լիրա արժողությամբ սենյակներն այժմ ռուսներին վարձակալության են տրվում 10-12․000 լիրայով։
«Նրանք «WhatsApp» հավելվածում ունեն հատուկ խմբեր, որտեղ միայն իրենք են, մեզ (թուրքերին-խմբ․.) չեն ընդունում և շարունակում են այսպես տակնուվրա անել անշարժ գույքի գները։ Արդյունքում տուժում են Թուրքիայի քաղաքացիները, քանի որ նման գներն անհնար են դարձնում թուրքերի կողմից անշարժ գույքի առքը կամ վարձակալությունը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

Թուրքիայում իշխող կուսակցությունը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու հասարակության 2026-ի տնտեսական ակնկալիքները։

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |