Քաղաքական11:36, 24 Նոյեմբեր 2022
Պենտագոնի կարծիքով Թուրքիայի հարվածները Սիրիայում սպառնում են ԱՄՆ-ի զորակազմին

ԱՄՆ-ն մտագոված է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի նախաձեռնած «Մագիլ-սուր» ռազմական գործողության առնչությամբ:
Պենտագոնի խոսնակը, մեկնաբանելով տեղի ունեցածը, գրավոր հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշում է, որ սկսված ռազմական գործողությունները վտանգում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը:
Ըստ նրա՝ Թուրքիայի վերջին ավիահարվածները Սիրիայում ուղղակիորեն սպառնում են ԻՊ-ի դեմ պայքարող ԱՄՆ զորակազմի անվտանգությանը։
Նա նաև դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցած վերջին պայթյունը և նշել, որ ընդունում են Թուրքիայի մտահոգությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:
Դրանից հետո Թուրքիան որոշեց «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |